Posted in Ֆուտբոլ կամ Սպորտ

Բարսելոնա քաղաք Իսպանիայում և Ֆուտբոլային Ակումբ Չեմպիոնների Լիգայում

Բարսելոնա (իսպաներեն՝ Barcelona), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայի մայրաքաղաքը։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։

2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։

Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք, հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն։Հատկապես հռչակավոր են Անտոնի Գաուդիյի և Լուիս Դոմենեկ -ի -Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։

Դրոշ Զինանշան
Flag of Barcelona.svg Escut de Barcelona.svg

Catalunya Barcelona1 tango7174.jpg

Քաղաքի համայնապատկերը

Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնա»  կատալոնական համանուն քաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Իսպանիայի և աշխարհի տիտղոսավոր ակումբներից մեկն է։Հիմնադրվել է 1899 թվականին, մի խումբ շվեյցարիական, բրիտանական, իսպանական և կատալոնական խմբից, որը գլխավորում էր Ժոան Գամպերը: Ներկայումս հանդես է գալիս Իսպանիայի բարձրագույն լիգայում (La Liga) , Հատկանշական է նաև այն , որ ակումբը երբեք դուրս չի մնացել Իսպանիայի բարձրագույն լիգայից, բացի Բարսելոնայից այպդիսի արդյունք ունեն նաև Ռեալ Մադրիդը և Ատլերիկո Բիլբաոն: Ակումբը դարձավ Կատալոնիայի խորհրդանիշերից մեկը, այստեղ է գալիս և այս կարգախոսը՝ Més que un club, որը թարգմանաբար նշանակում է «Ավելին քան ակումբ»: ՖԱ «Բարսելոնայի» երկրպագուները հայտնի են նաև «կուլես» (culés) անվանմամբ, որը անգլերենից թարգամանաբար նշանակում է «Հետույքներ»:

0_73309_70351ce9_M

«Բարսելոնան», պաշտոնական տիտղոսների քանակով, համարվում է Իսպանիայի ամենատիտղոսավոր ակումբը՝ 74 (25 անգամ Իսպանիայի առաջնության չեմպիոն, 30 անգամ Իսպանիայի գավաթ, 13 անգամ Իսպանիայի Սուպերգավաթ, 3 անգամ նվաճել է Էվա Դուարտեյի (Իսպանիայի սուպերգավաթի նախկին չեմպիոնատը) գավաթը,1 անգամ Կոպա դե Օրո Արգենտինա (նախկինում այդպես են անվանել Իսպանիայի սուպերգավաթը) և 2 անգամ իսպանական լիգայի գավաթը)։

«Բարսենոլայի» հիմնական մարզադաշտն է «Կամպ Նոուն», որն էլ համարվում է Եվրոպայում ամենաշատ հանդիսական ընդունող մարզադաշտ։ 2009 թվականի հունվարի 19-ից ակումբի առաջին թիմը իր մարզումների համար նախատեսված դաշտը փոխեց և վերանվանեց «Սյուդադ Դեպորտիվա Ժոան Գամպեր»: Նա գտնվում է Սան Խուան Դեսպիում, հիմնական մարզադաշտից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։

«Բարսելոնան» երկար ժամանակ եղել է այն ակումբներից մեկը, որոնք իրենց մարզաշապիկների վրա կրել են տարբեր լոգոտիպներ։ Այնուամենայնիվ սկսած 2005 թվականից «Բարսի» մարզաշապիկների վրա հայտնվեց նաև մեկ այլ՝ TV3 (Կատալոնիայի Հեռուստատեսություն) լոգոտիպ, որը հայտնվեց մարզահամազգեստի ուսերի մասում, բացի դրանից նաև ստեղծվեց Կատալոնիայի փոքր դրոշ, որն էլ իր հերթին տեղակայված էր տաբատի և վերնաշապիկի վրա։ 2006 թվականի հուլիսի 14-ին ակումբը հնգամյա պայմանագիր կնքեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որի ֆոնդի լոգոն էլ պետք է իր պատվավոր տեղը գտներ ակումբի մարզահագուստի վրա։ 2012 թվականին «կատալոնացինները» 5-ամյա պայմանագիր ստորագրեցին ոչ առևտրային Qatar Foundation ընկերության հետ, որից հետո, մարզաշապիկին գովազելու համար, ակումբը տարեկան ստանալու էր € 30 մլն: 2017 թվականից արդեն Բարսելոնայի մարզաշապիկների վրա տեղ գտավ Rakuten ընկերության լոգոտիպը:

2009 թվականին «Բարսելոնան» իր հաշվին մի նոր բացառիկ ռեկորդ է գրանցում, կարողանալով նվաճել բոլոր եվրոպական հնարավոր գավաթները (երեք ազգային գավաթ – Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ և երեք միջազգային գավաթ – ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ սուպերգավաթ և Աշխարհի ակումբային գավաթ)։ Բացի դրանցից, «կապտանռնագույները» դարձան պատմության մեջ միակ իսպանական ակումբը, որին հաջողվել է իրականացնել «Ոսկե հետ-տրիկ» (Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա)։

2013 թվականին «Բարսելոնան» համարվեց աշխարհում ամենաթանկ ակումբը, ի շնորհիվ իր ֆուտբոլիստների տրանսֆերային գների:

2014 թվականին «Բարսելոնան» գրավեց աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկի երկրորդ պատվավոր հորիզոնականը, իր հաշվին ունենալով ավելի քան 627 մլն եվրո:

2015 թվականին «Բարսելոնան» կրկին կրկնեց «Ոսկե հետ-տրիկը», և դարձավ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ միակ ակումբը, որին հաջողվել է կրկնակի անգամ նվաճել «տրեբլ»:

Կրոյֆի հեռանալուց հետո իր տեղը զբաղեցրեց անգլիացի Բոբբի Ռոբսոնը, ով այդ պաշտոնում մնաց ընդամենը մեկ սեզոն (1996/97), բայց ավելի հաջողակ գտնվեց. թիմը իրացրեց «գավաթային հեթ-տրիկ» (Իսպանիայի Գավաթ, Իսպանիայի Սուպերգավաթ և Գավաթների հաղթողների Գավաթ)։ Նաև «Բարսա»-յում գտնվելու ժամանակ Ռոբսոնին հաջողվեց, հոլանդական «ՊՍՎ»-ից, ձեռք բերել ապագա սուպերաստղ Ռոնալդոյին և արտաբերել է մի արտահայտություն, որը դարձավ թևավոր խոսք. Կատալոնիան, դա մի երկիր է, իսկ ՖԱ «Բարսելոնա»-ն նրա բանակն է: Ընդ որում, Ռոնալդոն ակումբի համար խաղաց ընդամենը մեկ սեզոն, որից հետո տեղափոխվեց միլանյան «Ինտեր»: Ռոբսոնին մարզչական պաշտոնում փոխարինելու եկավ հոլանդացի Լուի վան Գալը: Այդ ժամանակներում ակումբը կազմը համալրեցին Լուիշ Ֆիգուն, Ջովանի դե Օլիվեյրան, Լուիս Էնրիկեն, Պատրիկ Կլյուվերտը և Ռիվալդոն:

1997/98 սեզոնում թիմը կատարեց «դուբլ», հաղթելով առաջնությունը և Իսպանիայի Գավաթը։ Ճիշտ է Չեմպիոնների Լիգայում անհաջող հանդես եկան, ընդ որում «Բարսելոնան» կիևյան «Դինամոյից» 0:4 հաշվով խոշոր պարտություն կրեց իր հարազատ «Կամպ Նոու» մարզադաշտում։ 1999 թվականին ակումբը նշեց իր հարյուր ամյակը։ Հոբելյանի լավագույն նվերը դարձավ այն, որ նրանք հաղթեցին Իսպանիայի առաջնությունը։

«Բարսայի» հարյուր ամյակը

Այդ տարում ակումբի առաջատարներից Ռիվալդոն ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, դառնալով «Բարսայի» պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում հաղջողվել է արժանանալ այդպիսի պարգևի։ Սակայն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսայի» տարած պարտությունը վերջ դրեց Խոսեպ Նունիեսի և գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գործունեությանը։ Ակումբի համար այդ անհաջող տարում էլ նրա առանցքային խաղացողներից մեկը, երկրպագուների սիրելի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն տեղափոխվեց կատալոնական ակումբի գլխավոր մրցակից «Ռեալ»-ի ճամբար։ Ժոան Գասպարի (2000-2003 թթ.) ոչ երկար նախագահության ժամանակ ակումբը չհաղթեց ոչ մի տիտղոս

Հետաքրքիր փաստեր

  • «Բարսելոնա»–ն Իսպանիայի Լա Լիգա-ի այն բացառիկ ակումբներից է, որը մասնակցել է բոլոր առաջնություններին սկսած անցկացման առաջին իսկ տարվանից (1928)։ Մյուս համանման ցուցանիշով ակումբներն են (Ատլետիկ Բիլբաոն) և (Ռեալ Մադրիդը)։
  • «Բարսելոնան» միակ ակումբն է Եվրոպայում, որը Եվրոպական ակումբային մրցաշարերի խաղարկության ոչ մի մրցաշրջան բաց չի թողել սկսած 1955 թվականից։
  • «Բարսելոնան» աշխարհում այն ակումբներից է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում տիրացել է հնարավոր բոլոր գավաթների (խոսքը 2008-09 մրցաշարի մասին է)։
  • «Բարսելոնան» ամենախոշոր հաշվով հաղթանակը 18։1 հաշվով Տարագոնայի հանդեպ հաղթանակն է 1901 թվականին, իսկ ամենախոշոր պարտությունը 1։12 Ատլետիկ Բիլբաոյից 1931 թվականին։
  • «Բարսելոնայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է։Image result for լիօնել Õ´Õ¥Õ½Õ«

Leave a comment