Posted in Իմ Հետաքրքիր Նյութերը

Նապոլիոն Բոնապարտ:Ֆրանսիայի Կայսր

Նապոլեոն Բոնապարտը ծնվել է կորսիկացի ազնվական փաստաբանի ընտանիքում: 1784 թ-ին ավարտել է Բրիենի ռազմական դպրոցը, 1784–85 թթ-ին սովորել է Փարիզի ռազմական դպրոցում: Ծառայությունն սկսել է 1785 թ-ին, Վալանսում` որպես հրետանային գնդի կրտսեր լեյտենանտ: Ռազմական բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձել է գեներալ: Աչքի է ընկել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ. 1793 թ-ին խռովարար միապետականների տևականորեն պաշարած Տուլոնն ազատագրվել է նրա մշակած պլանով, որի համար 24-ամյա կապիտանն ստացել է բրիգադի գեներալի կոչում:

Continue reading “Նապոլիոն Բոնապարտ:Ֆրանսիայի Կայսր”
Posted in Իմ Հետաքրքիր Նյութերը

Բջջային Հեռախոսի մասին

Ներկայումս բջջային կապը բոլոր տեսակի շարժական կապերի մեջ ամենտարածվածն է, դրա համար էլ շարժական հեռախոսներն անվանում են հենց բջջային հեռախոսներ, չնայած որ շարժական հեռախոսները, բացի բջջայինից, ունեն նաև արբանյակային հեռախոսներ, ռադիոհեռախոսներ և տրանսպորտային հաղորդակցության սարքեր:

Image result for հեռախոսի հայտնագործում
Հին բայց չմոռացվող

Բջջային հեռախոսը բարդ բարձրտեխնոլոգիական էլեկտրոնային սարք է. ընդունահաղորդիչ դիապազոններ 1-2 ԳՀց (GSM) եւ 2-4 ԳՀց (UMTS) միկրոալիքային տիրույթում, մասնագիտացված վերահսկիչ, ցուցադրիչ, ինտերֆեյսային սարքեր, մարտկոց:

Բջջային հեռախոսների մեծ մասի խողովակները ունենում են իրենց եզակի համարը, այսպես կոչված՝ IMEI՝ բջջային սարքերի միջազգային ներկայացուցիչ: IMEI-ը նշանակվում է բջջային հեռախոսի արտադրության մեջ և բաղկացած է 15 նիշից. այն գրված է հեռախոսի որոնվածքի անփոփոխ մասի վրա: Այս համարները տպագրվում են հեռախոսի մարտկոցի տակ գտնվող պիտակի վրա, նաև՝ հեռախոսի փաթեթում: Շատ հեռախոսներով այն նաև կարելի է իմանալ՝ հավաքելով *#06# կոդը:

Continue reading “Բջջային Հեռախոսի մասին”
Posted in քաղաքական և հոգեվոր

Հետաքրքիր Փաստեր Երազների Մասին

Կույր անձանց երազները:
Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով:

Image result for երազների մասին
Տղան երազ է տեսնում

Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը:

Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:
Ցանկացած մարդկային էակ (բացի ծայրահեղ հոգեբանական խանգարումների), լինի կին, թե տղամարդ քնում են և երազներ են տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում:

Continue reading “Հետաքրքիր Փաստեր Երազների Մասին”
Posted in Նախագիծ

Ճիշտը և Սխալը

   Կարճ ու հստակ

Մի առիթով Պաբլո Պիկասսոն ասել է.«Լավ նկարիչները պատճենում են , իսկ մեծ արվեստագետները՝գողանում»
(կարծիք կա ,որ այս խոսքերի հեղինակը  լրագրող Դավենպորտ Ադամսն է..1892թ իր  մի հոդվածում նա  գրել է. «Մեծ պոետները ընդօրինակում են ու բարելավում ,իսկ  փոքրերը ՝գողանում ու փչացնում»:

Սթիվ Ջոբսն էլ է խոստովանել՝«Մենք երբեք չենք ամաչում գողանալ ուրիշների հանճարեղ գաղափարները»: ))))

Continue reading “Ճիշտը և Սխալը”
Posted in ֆիլմեր

Ծանոթացեք՝ Ջո Բլեք

Սյուժե

Մեծահարուստ Վիլյամ Պերրիշի 65-րդ տարեդարձի նախօրյակին նրա տանը եռում է նախապատրաստական աշխատանքը, որ վերահսկում է Էլիսոն Պերրիշը։ Պերրիշն իր կրտսեր դստերը՝ Սյուզենին, խնդրում է ամուսնանալ միայն սիրելով։ Նա լսում է մի ձայն, որը կրկնում է իր ասածը։

Սյուզենը սրճարանում պատահաբար հանդիպում է մի երիտասարդի, սակայն հրաժեշտից հետո, երբ փողոցում կանգնած երիտասարդը նայում էր հեռացող Սյուզենի հետևից, նրան հարվածում է մեքենան։ Երիտասարդը մահանում է։

Continue reading “Ծանոթացեք՝ Ջո Բլեք”