Posted in Առաջադրանքներ

Ադոլֆ Հիտլեր (Ինքնուրույն Աշխատանք)

Hitler portrait crop.jpg

Ազգանվան գրելաձևի «Հիտլեր» փոփոխությունը հավանաբար հոգեվորականի կողմից ծնունդների գրանցման մատյանում կատարված սխալի հետևանք էր։ 1885 թ․-ի հունվարի 7-ին Ալոիսը ամուսնացավ Կլարա Պելցլի հետ։ Դա նրա 3-րդ ամուսնությունն էր։

Ադոլֆ Հիտլերը ծնվել է 1889 թ. ապրիլի 20 թվականին Ավստրո-Հունգարիա Բրաունաուն Իննա-յում:Նա եղել է հասարակ կոշկակարի ընտանիքից:1913 թ. տեղափոխվել է Մյունխեն, որտեղ ինքնակամ մտել է գերմանական բանակի կազմի մեջ:Առաջին Համաշխարհային Պատերազմի սկզբին ունենալով եֆրեյտորի կոչում, մեկնել է արևմտյան ռազմաճակատ: Continue reading “Ադոլֆ Հիտլեր (Ինքնուրույն Աշխատանք)”

Posted in ծնունդներ

Արծվին Գրիգորյանի Ծննդյան առթիվ

Արծվին Հայկի Գրիգորյան (1935, մայիսի 25, Թիֆլիս – 2012, սեպտեմբերի 14, Երևան), ճարտարապետ, ճարտարապետների միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի որդին է։

Grigoryan Artsvin 02.jpg

1952-1958 թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։

  • 1959-1966 թթ. «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ
  • 1966-1991 թթ. նախագծերի գլխավոր ճարտարապետ
  • 1969-1974 թթ. Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի առաջին տեղակալ, 1974-1991 թթ. Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ
  • 1982-1986 թթ. ՀԽՍՀ Պետշինի նախագահի առաջին տեղակալ
  • 1991-2012 թթ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Քաղաքաշինություն» ամբիոնի վարիչ, ԲՈՀ-ի «Ճարտարապետություն» 029 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ
  • 1975-1991 թթ. ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար

Continue reading “Արծվին Գրիգորյանի Ծննդյան առթիվ”

Posted in ծնունդներ

Պարույր Մուրադյանի Ծննդյան արթիվ նյութ

P.Muradyan.jpg

Կենսագրություն

Ծնվել է 1933 թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո (հայ. Փապար) գյուղում։ 1952 թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը։ 1953-58 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան (պարսկական) բաժինը։ 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում՝ ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում։ 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով։

Continue reading “Պարույր Մուրադյանի Ծննդյան արթիվ նյութ”

Posted in հայոց պատմություն և հասարակագիտություն

Վիկտորիա Մեծ Բրիտանիայի թագուհի

Queen Victoria by Bassano.jpg

Վիկտորիա (անգլ.՝ Victoria, (Ալեքսանդրինա Վիկտորիա, անգլ.՝ Alexandrina Victoria, մայիսի 24, 1819, Քենսինգթոնյան պալատ – հունվարի 22, 1901, Օսբորն Հաուս), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի 1837 թվականի հունիսի 20-ից։ Հաննովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876-ին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորիայի գահակալության սկիզբը համընկել է Մեծ Բրիտանիայի առևտրաարդիական համաշխարհային գերիշխանության հաստատման, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։

Continue reading “Վիկտորիա Մեծ Բրիտանիայի թագուհի”

Posted in Առաջադրանքներ, Իմ Հետաքրքիր Նյութերը

Արամայիս Սահակյան

Aramayis Sahakyan.JPG

Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967 թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-2013 թթ. եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։

Continue reading “Արամայիս Սահակյան”

Posted in Իմ Հետաքրքիր Նյութերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախկին նախագահը

President Barack Obama.jpgԲարաք Հուսեյն Օբամա II Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախկին նախագահ (2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը)։ Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, որն առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։

Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը, որ նախագահել է «Harvard Law Review»-ին։ Օբաման ընտրվել է որպես համայնքի կազմակերպիչ և որպես քաղաքացիական իրավունքների դատախազ Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-2004 թթ։ Եվ միաժամանակ, 1992-2004 թթ Օբաման դասավանդել է սահմանադրական իրավունք Չիկագոյի համալսարանում։ 2000 թ.-ին ձախողվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը։ Այս դեպքից հետո, 2003-ի հունվարին Օբաման դրեց իր թեկնածությունը ԱՄՆ սենատի անդամ ընտրվելու համար և 2004 թ. նոյեմբերին ընտրվեց սենատում՝ շահելով քվեների 70 %։ Օբաման 2005-ի հունվարից 2008-ի նոյեմբերը Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից, որից հրաժարվել է նախագահ (2009 թ. հունվարի 20) ընտրվելու կապակցությամբ։

Continue reading “Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախկին նախագահը”

Posted in Իմ Հետաքրքիր Նյութերը, սոցիոլգիա

Ազնավուր Շառլի կյանքի պատմությունը

Ազնավուր Շառլ
Ծնվ. 1924 թ., Փարիզ
Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (2000 թ., քանդակագործ` Սամվել Պետրոսյան)
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Շառլ Ազնավուրին պարգևատրում է Պատվո լեգիոն շքանշանով: 

Continue reading “Ազնավուր Շառլի կյանքի պատմությունը”

Posted in ուսումնական փաթեթներ, Իմ Հետաքրքիր Նյութերը

1-ը Հունիսի:երեխաների պաշտպանության օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ։

Continue reading “1-ը Հունիսի:երեխաների պաշտպանության օրը”

Posted in ուսումնական փաթեթներ

Մեգան Ֆոքս

Megan Fox Jennifers Body TIFF09 (cropped).jpgՄեգան Ֆոքսը ծնվել է 1986 թվականի մայիսի 16-ին, ԱՄՆ Թեննեսի նահանգի Օկ-Րիջ քաղաքում։ Մայրը՝ Գլորիա Գարլին, հայրը՝ Ֆրանկլին Թոմաս ՖոքսՆրա ծնողները իռլանդական, ֆրանսիական և հնդկական արմատներ ունեն։ Մեգանի հայրը աշխատել ժամանակավորապես ազատազրկված հանցագործների տեսուչ։ Երբ Մեգանը դարձավ 3 տարեկան, նրա ծնողները բաժանվեցին։ Սակայն նրա մայրը քիչ ժամանակ անց կրկին ամուսնացավ։ Մոր նոր ամուսինը Մեգանին և նրա մեծ քրոջը տեղափոխեց Ֆլորիդա նահանգի Պորտ-Սենտ-Լուսի քաղաքը։ Մեգանը դեռ փոքրուց չի սիրել խորթ հորը։ Նրա խոսքերով նա դաժան և չար մարդ էր։ Մեգանը անգամ հարցազրույցներից մեկում խորթ հորը «կեղծավոր» և «սադիստ» է անվանել։ Մեգան Ֆոքսը սովորել է J.Hopkin միջնակարգ դպրոցում։

Continue reading “Մեգան Ֆոքս”

Posted in հայոց պատմություն և հասարակագիտություն

ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Բաշ-Ապարանի հերոսամարտ, ճակատամարտ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թվականի մայիսի 22-29։

This slideshow requires JavaScript.

Continue reading “ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ”