Posted in Իմ Հետաքրքիր Նյութերը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը ցեղասպանությունից փրկվածների հուշերում

Սուրբ Զատկի տոնը, որը քրիստոնեական հավատքով Հիսուս Քրիստոսի խաչելությունից 3 օր անց նրա հարությունն  է խորհրդանշում, 100 տարի առաջ Արեւմտյան Հայաստանի տարածքում տոնվում էր բնակչության լայն զանգվածների կողմից։ Բանավոր պատմական աշխատությունները մեզ այսօր հաղորդակից են դարձնում Վանում, Մուշում, Սասունում եւ նման այլ հայաշատ վայրերում Սուրբ Զատկի տաղավար տոնի սովորույթներին։Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացնում ենք  Ստամբուլի «Ակոս»-ում հրապարակված Հայոց ցեղասպանությունից փրկվածների հուշերը, որ ժողովել է դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը։ Դրանք տեղեկություններ են հաղորդում 20-րդ դարի սկզբին Սուրբ Զատիկը տոնելու հայկական ավանդույթների ու սովորույթների մասին։ Պատմությունները վկայում են, որ 100 տարի առաջ հայերը բազմաթիվ քաղաքներում մեծ տոնախմբություններով են նշել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։

Սուրբ Զատիկը Մուշում

1908 թ. Մուշի Գյումգյում գյուղում ծնված Սաթենիկ Նազարի Պետրոսյանը տոն օրերի խանդավառությունն այսպես է ներկայացնում. «Նշում էինք տոն օրերը՝ Սուրբ Զատիկը, Սուրբ Ծնունդը։ 40 օր պահք էինք պահում, ընկույզով, զեյթունի յուղով ուտելիքներ էինք ուտում, իսկ Սուրբ Զատկին ձու էինք ներկում ու հարևաններին բաժին հանում։ Սուրբ Ծնունդին հայրս սկուտեղի մեջ մեծ գաթա էր հունցում, իսկ երբ այդ գաթան պատրաստ էր լինում, հայրս այն մասերի էր բաժանում։ Գաթայի մեջ ընտանիքի բոլոր անդամների, այս թվում նաև կենդանիների համար, հաջողություն կանխագուշակող մետաղադրամ էր դրված լինում»։Մուշի Արընջկուս գյուղում 1904 թ. ծնված Սեդրակ Աբրահամի Հարությունյանը նշում է, որ Սուրբ Զատկին տարածված սովորույթ է եղել ձուկ ուտելը. «Սիփան սարից մի գետ էր հոսում, որը 25 ջրաղացի քար էր պտտում։ Գիտե՞ք, թե որքան ցորեն էին աղում։ Երբ մաշկային հիվանդություն էինք ձեռք բերում, Վանա լճում լողում էինք ու լավանում։ Նոր տարվան, ինչպես նաև Սուրբ Զատկին ծովատառեխ էինք ուտում, որը փուշ չուներ»։

Continue reading “Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը ցեղասպանությունից փրկվածների հուշերում”
Posted in այլ առարկաների տնայիներ

5 Առողջ Սնունդ, Որոնք Մաքրում են Ձեր Լյարդը

1. Սխտոր

See the source image

Սխտորը լյարդի արդյունավետ մաքրող միջոց է: Որոշ երկրներում սխտորն օգտագործվում է հիմնական ուտեստների մեջ և խոհարարության հիմնական բաղադրիչն է: Սխտորը պարունակում է հակաբակտերիալ և հակաօքսիդիչ հատկություններ, որոնք օգտակար են ձեր լյարդի առողջության համար: Փորձեք սխտոր օգտագործել ձեր ուտեստների մեջ: Այն ակտիվացնում է լյարդի առողջ ֆերմենտները, որոնք օգնում են ոչնչացնել վատ բակտերիաները և բարձրացնում իմունիտետը:

Continue reading “5 Առողջ Սնունդ, Որոնք Մաքրում են Ձեր Լյարդը”