Posted in Իմ Հետաքրքիր Նյութերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախկին նախագահը

President Barack Obama.jpgԲարաք Հուսեյն Օբամա II Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախկին նախագահ (2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը)։ Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, որն առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։

Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը, որ նախագահել է «Harvard Law Review»-ին։ Օբաման ընտրվել է որպես համայնքի կազմակերպիչ և որպես քաղաքացիական իրավունքների դատախազ Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-2004 թթ։ Եվ միաժամանակ, 1992-2004 թթ Օբաման դասավանդել է սահմանադրական իրավունք Չիկագոյի համալսարանում։ 2000 թ.-ին ձախողվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը։ Այս դեպքից հետո, 2003-ի հունվարին Օբաման դրեց իր թեկնածությունը ԱՄՆ սենատի անդամ ընտրվելու համար և 2004 թ. նոյեմբերին ընտրվեց սենատում՝ շահելով քվեների 70 %։ Օբաման 2005-ի հունվարից 2008-ի նոյեմբերը Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից, որից հրաժարվել է նախագահ (2009 թ. հունվարի 20) ընտրվելու կապակցությամբ։

Վաղ կյանք և կարիերա

Օբաման (2009 թվականի հոկտեմբերի 9) Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։

Օբաման ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ինԿապիոլանիի մայրության և գինեկոլոգիական հիվանդանոցում (այժմ՝ Կապիոլանիի կանանց և երեխաների բժշկական կենտրոն) Հոնոլուլուում, Հավայի։ Նա առաջին նախագահն էր, ով ծնվել էր Հավայիում։ Նրա մայրը՝ Սթենլի Աննա Դունհամը, ծնվել է Ուիչիտոյում, Կանզասում և հիմնականում անգլիական նախնիներ ուներ։ Նրա հայրը՝ ավագ Բարաք Օբաման, Նյանգոմա Կոգելո, Քենիայից էր։ Օբամայի ծնողները հանդիպել են 1960 թվականին ռուսերենի դասին Մանոայում գտնվող Հավայիի համալսարանում, որտեղ իր հայրը օտարերկրյա ուսանող էր։ Նրանք ամուսնացան Ուաիլուկու, Մաուիում 1961 թվականի փետրվարի 2-ին և բաժանվեցին, երբ Օբամայի մայրը տեղափոխվեց Սիեթլ, Վաշինգտոն իր նորածին տղայի հետ 1961 թվականի օգոստոսին, որպեսզի 1 տարի սովորի Վաշինգտոնի համալսարանում։ Այդ նույն ժամանակ, հունիսին ավագ Օբաման ստացավ տնտեսագիտության բակալավրի աստիճան Հավայիում։ Այնուհետև նա մեկնեց՝ հաճախելու Հարվարդի համալսարան։ Օբամայի ծնողները բաժանվեցին 1964 թվականի մարտին։ Ավագ Օբաման վերադարձավ Քենիա 1964 թվականին, որտեղ կրկին ամուսնացավ։ Նա այցելեց Բարաքին Հավայիում միայն մեկ անգամ 1971 թվականին։ Մահացավ ավտովթարից 1982 թվականին, երբ իր որդին 21 տարեկան էր։

1963 թվականին Դունհամը Հավայիի համալսարանում հանդիպում է ինդոնեզական Արևելք-Արևմուտք կենտրոնի աշխարհագրության ասպիրանտ Լոլո Սոետրոյին։ Նրանք ամուսնացան Մոլոկայիում 1965 թվականի մարտի 15-ին։ 2 անգամ իր J1 վիզան մեկ տարով երկարացնելուց հետո՝ Լոլոն 1966 թվականին վերադառնում է Ինդոնեզիա։ 16 ամիս հետո՝ 1967 թվականին, նրան հետևում են իր կինն ու խորթ որդին։ Ընտանիքն ի սկզբանե ապրում էր Մենտենգ Դալամի հարևանությամբ հարավային Ջակարտայի Տեբետ տեղամասում, իսկ հետո 1970 թվականից ի վեր՝ կենտրոնական Ջակարտայի Մետնենգի հարևանությամբ, ավելի հարուստ թաղամասում։ 6-10 տարեկան հասակում Օբաման հաճախել է տեղական ինդոնեզական դպրոցներ՝ Սբ․ Ֆրանցիս Ասսիսի կաթոլիկ դպրոց երկու տարով և Բեսուկի պետական դպրոց մեկ ու կես տարով։ Այս ամենը համալրվել է նաև իր մոր կողմից անգլերեն լեզվի ուսուցմամբ։

Համայնապետ և Հարվարդի իրավաբանական դպրոց

Ավարտելուց երկու տարի անց Օբաման նշանակվում է Զարգացող համայնքների նախագծի ղեկավար, մի եկեղեցակենտրոն համայնքային կազմակերպություն՝ գլխավորապես բաղկացած 8 կաթոլիկ ծխական կենտրոններից Ռոզլենդում, Արևմտյան Փուլմանում, Չիկագոյի հարավային մասի Ռիվերդեյլում: Այնտեղ նա աշխատեց որպես համայնքի ղեկավար 1985 թվականի հունիսից մինչև 1988 թվականի մայիսը։Օգնեց ստեղծել աշխատանքի ուսուցման ծրագիր, քոլեջի նախապատրաստական ուսումնական ծրագիր և բնակիչների իրավունքների պաշտպանության կազմակերպություն Ալթջելդ Գարդեն-ում։Օբաման նաև աշխատել է որպես խորհրդատու և հրահանգիչ Գամալիել Հիմնադրամում, որը համայնքը կառավարող հաստատություն է։1988 թվականի կեսերին առաջին անգամ 3 շաբաթով մեկնում է Եվրոպա, այնուհետև 5 շաբաթով՝ Քենյա, որտեղ առաջին անգամ հանդիպեց իր հայրական կողմի շատ բարեկամների հետ։Վերադարձավ Քենյա 1992 թվականին իր հարսնացու Միշելի և իր խորթ քրոջ՝ Օմայի հետ։Այնուհետև կրկին Քենյա վերադարձավ 2006 թվականի օգոստոսին՝ հոր ծննդավայր այցելելու նպատակով, որն Արևմտյան Քենյայի Կիսումու քաղաքի մոտ գտնվող մի գյուղ էր։

Օբաման ընդունվեց Հարվարդի իրավաբանական դպրոց 1988 թվականի աշնանը։ Առաջին կուրսի ավարտին նա սկսեց աշխատել Հարվարդի իրավաբանական ամսագրում որպես խմբագիր, երկրորդ կուրսում՝ դարձավ ամսագրի նախագահը և գիտնական Լորենս Թրայբի օգնականը, և այս ամենն ընդամենը 2 տարում։ Ամռանը՝ արձակուրդներին, վերադառնում էր Չիկագո, որտեղ 1989 թվականին աշխատում էր Սիդլի Օսթին իրավաբանական ընկերության թղթակից անդամ, ինչպես նաև Հոփկինս և Սաթեր կազմակերպությունում 1990 թվականին: 1991 թվականին Հարվարդն ավարտելով գերազանց առաջադիմությամբ նա վերադառնում է Չիկագո: Օբամայի ընտրվելը՝ որպես Հարվարդի իրավաբանական ամսագրի առաջին սևամորթ նախագահ, գրավում է ԶԼՄ-ների ուշադրությունը, որի հետևանքով հրատարակչության հետ պայմանագիր կնքվեց՝ որպեսզի հրատարակվի գիրք՝ ռասսական հարաբերությունների մասին, որը դարձավ անձնական հուշագիրք։ Գիրքը տպագրվեց 1995 թվականի կեսերին «Երազանքներ իմ հայրիկից» վերնագրով։

Ընտանիք և անձնական կյանք

Картинки по запросу Բարաք Օբամա

2006 թվականին Օբաման նշեց, որ նրա աճող ընտանիքը նման ՝ «Մինի Ամերիկայի Նահանագներին»: Նա ասում էր, որ ստացել է բարեկամներ, ովքեր նման են Բերնի Մաքիին և նաև բարեկամներ, ովքեր նման են Մարգարետ Թետչերին: Օբաման ունի խորթ քույր՝ Մայա Սոյետորո-Նգ, նրա մոր և ինդոնեզացու՝ երկրորդ ամուսնու զավակն էր։ Օբամայի մայրիկը փրկվել էր իր Կանզասից մոր շնորհիվ։ Օբաման նաև ունի Իռլանդական արմատներ։ Նա հանդիպել է իր իռլանդացի զարմիկներին Մոնեգալում՝ 2011 թվականի մայիսին: «Հիշողություններ իմ մայրիկից»-ում նա Օբաման խոսում է իր ընտանիքի պատմության, հավանական բնիկ ամներիկացինախնիների և Ջեֆերսոն Դեվիսի հետ բարեկամական կապերի մասին, ով հայտնի էր ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին։ Բացի իր բնիկ անգլերեն լեզվից, Օբաման խոսում է նաև ինսոնեզերեն, որը սովորել է մանկության տարիներին Ջակարտայում: Օբաման խաղում է բասկետբոլ, ձախլիկ խաղացող է։ Նա թիմի անդամ է դարձել ավագ դպրոցի տարիներին։ 1989 թվականի հունիսին Օբաման հանդիպեց Միշել Ռոբինսոնին, երբ նա աշխատում էր Չիկագոյի իրավաբանական ընկերություններից մեկում։ Նա երեք ամիս գրանցված էր որպես Օբամայի խորհրդատու այդ ընկերությունում։ Հետագայում Ռոբինսոնը միացավ Օբամային մի քանի հասարակական գործողությունների ընթացքում, սակայն մերժում էր Օբամայի ժամադրության գնալու առաջարկները։ Նրանք հանդիպել սկսեցին ավելի ուշ՝ ամռանը, նշանադրվեցին 1991 թվականին, ամուսնացան՝ 1992 թվականի հոկտեմբերի 3-ին։ Զույգի առաջին աղջիկը՝ Մալիա Անը՝ ծնվել է 1998 թվականի հունլիսի 4-ին, իսկ երկրորդ աղջիկը՝ Նատաշան կամ Սաշան՝ 2001 թվականի հունիսի 10-ին։ Օբաման նաև ունի երկու շուն (Portuguese Water Dogs), առաջինը տղա է՝ Բո անվանումով, ով նվեր է Թեդ Կեննեդիի կողմից՝ 2013 թվականի օգոստոսին։ Բոյի ընկերուհին Սաննինն է։ 2005 թվականին ընտանիքը Հայդ Փարք՝ Չիկագոյից տեղափոխվեց 1.6 միլիոն արժեցող հարևանությամբ՝ Կենվուդի բնակարաններից մեկը։

Օբաման բազմաթիվ անգամներ փորձել է թողնել ծխելը, նույնիսկ որոշ ժամանակներ օգտագործել է նիկոտինային թերապիան, և վերջապես 2010 թվականին Միշել Օբաման հայտարարեց, որ իր ամուսինը հաղթահարել է իր վատ սովորությունը։

Leave a comment