Posted in հայոց լեզու

Աբրահամ Լինքոլն առաջադրանք

Աբրահամ Լինքոլն
1.

Աբրահամ Լինկոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847–49 թթ-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Երկրում ստրկության վերացման համար պայքարի ընթացքում ձևավորվել են Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունները: Հանրապետականները դեմ էին ստրկությանը, իսկ ժողովրդավարները դրա ջատագովներն էին:
1861 թ-ին Լինկոլնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Նա համոզված էր, որ ստրկությունը պետք է վերացնել խաղաղ միջոցներով: Սակայն Հարավի ստրկատեր պլանտատորները, չհանդուրժելով նրա քաղաքականությունը, խռովություն են բարձրացրել և ստեղծել իրենց կառավարությունը: Պառակտումը կանխելու Լինկոլնի փորձը չի հաջողվել: Սկսվել է քառամյա (1861–65 թթ.) քաղաքացիական պատերազմ  կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև: Լինկոլնն իր շուրջն է համախմբել առաջադեմ բոլոր ուժերը: Նրա ջանքերով ընդունվել են օրենքներ, որոնցով վերացվել է ստրկությունը, և չափահաս բոլոր ամերիկացիներին հող ստանալու իրավունք է տրվել: 1863 թ-ի հունվարի 1-ին երկրում պաշտոնապես վերացվել է ստրկությունը: 
2.Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի,  ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:
Ա,յստեղ իմ կարծիքով սխալներ չկա,ն ես ընտրեցի այն, որովհետև հասկացա, որ այս կարգախոսով են ինձ փորձել դաստիարակել, չգիտեմ ստացվել է, թե ոչ, բայց ամեն դեպքում մեծի խորհուրդը մնում է խորհուրդ:
3.Եթե կարող եք՝  սովորեցրեք  ժպտալ տխրության պահերին: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից:
Ինձ համար արդպիսի անձ էր Մհեր Մկրտչյանը, քանի որ նա հոգով տխուր էր, բայց նա մեզ ուրախ էր ներկայանում:
4.այս կարգախոսը կփոխանցեմ ուսուցչիս:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին:

Leave a comment